16/06/2011 10:18
Պարզվում է` Ֆաբրեգասը երջանիկ է «Արսենալում»
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, պատասխանելով «Բարսելոն» վերադառնալու հեռանկարների վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ այս պահին երջանիկ է լոնդոնյան ակումբում:
«Ներկա պահին ես «Արսենալի» ֆուտբոլիստն եմ, ինչի համար շատ ուրախ եմ: Երջանիկ եմ այս ակումբում, որի կազմում անցկացրել եմ 8 մրցաշրջան»,- նշել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը:
24-ամյա կիսապաշտպանը նշել է նաև, որ իր ապագայի հետ կապված բոլոր հարցերը պետք է քննարկել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ, իսկ նա այս պահին արձակուրդի մեջ է:
«Իմ ապագայի մասին ոչ մի որոշում դեռ չի կայացվել: Ճշմարտությունը նրանում է, որ ամեն ինչ չէ կախված ֆուտբոլիստներից, ուստի ես ոչինչ չգիտեմ: Կասեմ միայն, որ երջանիկ եմ Լոնդոնում, իսկ իմ անվան հետ կապված մյուս բոլոր սպեկուլյացիաներն իրականությանը չեն համապատասխանում: Դե, իհարկե, այս կյանքում երբեք չի կարելի ասել երբեք, քանի որ երբեմն անհավանական բաներ էլ են կատարվում»,- նշել է Ֆաբրեգասը:
Հիշեցնենք, որ վերջերս «Արսենալի» պաշտպան Բակարի Սանյան հայտարարել էր, թե Ֆաբրեգասը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոն», իսկ Վենգերը վստահություն էր հայտնել, որ Իսպանիայի ազգային ընտրանու խաղացողը կմնա «Արսենալում»: