16/06/2011 19:10
ՖԻՖԱ-ն ֆինանսապես կօգնի Ճապոնիայի ֆեդերացիային
Ճապոնական ֆուտբոլային ասոցիացիան հաստատել է, որ ՖԻՖԱ-ն ֆուտբոլի զարգացման նպատակով այդ երկրին կհատկացնի 6 մլն դոլար: Գումարները կփոխանցվեն ակումբներին` մարզադաշտերը վերանորոգելու համար: Հիշեցնենք, որ Ճապոնիան լրջորեն տուժել է մարտին գրանցված երկրաշարժից և ցունամիից:
Ֆինանսների մի մասն էլ կծախսվի Միյագիում և Ֆուկուսիմայում մարզումային նոր կենտրոնների կառուցման նպատակով: Այս մասին հայտնում է AP-ն: