16/06/2011 11:40
«Տոտենհեմը» հրաժարվել է վաճառել Մոդրիչին
Անգլիական «Տոտենհեմը» մերժել է «Չելսիի» առաջարկը` կապված Լուկա Մոդրիչի տրանսֆերի գնման հետ: Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, «Չելսին» 25-ամյա խորվաթ ֆուտբոլիստի համար առաջարկել է 22 մլն ֆունտ ստեռլինգ:
Մերժման պատճառն այն է, որ թիմի գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը չի ցանկանում բաժանվել Մոդրիչից: Ինքը` ֆուտբոլիստը, տեղափոխության տարբերակը չի բացառում, ուստի «Չելսին» պատրաստվում է երկրորդ առաջարկը ներկայացնել «Տոտենհեմին»` բարձրացնելով տրանսֆերային գումարի չափը: