16/06/2011 10:57
Երկու կիլոմետրանոց դրոշակ` ի պաշտպանություն Սիրիայի նախագահի
Դամասկոսի կենտրոնում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները ազգային դրոշով հսկայական շղթա էին կազմել` 2 կմ 300մ և վանկարկում էին երկրի ղեկավարությանը սատարող կարգախոսներ:
Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ երկրում խռովությունը սատարվում է արտերկրից: Զինված ուժերը պայքարում են ավազակների դեմ և պաշտպանում խաղաղ բնակչությանը: Այս մասին հաղորդում է Եվրոնյուզը (euronews):
Այնուամենայնիվ ուժային մեթոդները արտերկրում քննադատության առիթ են հանդիսացել, որտեղ այն անվանում են քաղաքական բողոքների ճնշում և մարդու իրավունքների խախտում:
Այժմ եղած տվյալների համաձայն, զինուժը շրջափակում է Մաարաթ ալ-Նումանը, որտեղ նույնպես բռնկվել են զանգվածային հակակառավարական ելույթներ: Ավելի վաղ զինված կառույցները իրենց հսկողության տակ էին վերցրել Ջիսր-էշ-Շուհուրը: