17/06/2011 12:27
Չինաստանում ավելի քան կես միլիոն մարդ տարհանվել է
Չինաստանի բանակը կազմ-պատրաստ վիճակի է բերվել` ջրհեղեղի արդյունքում մարդկանց տարհանման համար: Արդեն իսկ 555 հազար մարդ տարհանվել է 7 շրջաններից:
Պետական ԶԼՄ-ների տվյալներով` զոհերի թիվը հասել է 150-ի, 65 հոգի անհետ կորել են: Այս մասին տեղեկացնում են «Ռոյթերս» գործակալությունից:
Անդադար տեղացող անձրևները չորային եղանակից հետո ջրհեղեղ են առաջացրել ու հասել Յանցզի գետի հարակից շրջաններ: Երեկ այդ շրջաններում քանդվել են երկու ամբարտակները, իսկ երկու քաղաքներ ու 12 գյուղեր անցել են ջրի տակ:
Իշխանությունները դեռևս պահպանում են տարերային աղետների բարձր մակարդակի մասին ծանուցագրերի մակարդակը: