17/06/2011 11:07
Հ. Քլինթոնը դատապարտել է Լիբիայում զանգվածային բռնաբարությունները
ԱՄՆ Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը իր մտահոգություններն է հայտնել այն տեղեկությունների վերաբերյալ, որ Մուամար Քադաֆիին հավատարիմ զինվորականները բռնաբարում են խաղաղ բնակչությանը Լիբիայում: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Հիլլարի Քլինթոնը հայտարարել է, որ նա խիստ մտահոգված է այն բանի համար, որ լիբիական կառավարական զորքերը մասնակցել են Լիբիայում զանգվածային բռնաբարությունների:
Պետքարտուղարի խոսքերով, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի այլ պետություններից տեղեկություններ են ստացվել կուսությունների ստուգման վերաբերյալ:
Նրա խոսքերով, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շատ կառավարություններ օգտագործել են սեռական բռնությունները, որպեսզի ճնշում գործադրեն հակակառավարական ցույցերի մասնակիցների վրա:
Հ. Քլինթոնի կարծիքով նմանատիպ գործողությունները վիրավորում են մարդկային արժանապատվությունը:
Հիշեցնենք, որ Հաագայի միջագզային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն նշել է, որ ապստամբների շրջանում վախի տարածման և այլակարծության ճնշման նպատակով, Քադաֆին հրամայում էր իր զինվորներին բռնաբարել հարյուրավոր կանանց:
Մորենո-Օկամպոն իր նյույորքյան ներկայացուցչությունում հայտարարել է, որ բռնաբարությունը դա նոր ձև է Քադաֆիի բռնաճնշումների զինանոցում, և եթե մինչ այդ, նրանց մոտ կային կասկածներ, ապա հիմա ավելի շատ են համոզվում դրա իսկության մեջ:
Նա ավելացրեց, որ Միջազգային քրեական դատարանն այժմ ավելի շատ փաստեր է ստանում, որոնք ցույց են տալիս, որ Քադաֆին օգտագործել է բռնաբարությունը որպես հաճախ օգտագործվող պատժի և վախի ներշնչման ձև:
Մորենո-Օկամպոյի խոսքերով, այժմ ստուգվում են այն տեղեկությունները, որ բռնաբարությունների իրականացման համար անվտանգության ծառայությունների աշխատակիցները ստանում էին սեռական ձգտումները ավելացնող դեղորայքներ:
Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանը քննում է Քադաֆիի գործը, որը մեղադրվում է մարդկության դեմ գործած հանցանքների համար:
Մայիսին դատարանի դատախազները հայտարարել էին, որ հավաքել են լայնածավալ փաստեր, իրականացնելով 11 երկրներից 50 վկաների հարցաքննությունը: