17/06/2011 12:00
Facebook-ը մոռանում է մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին
ԱՄՆ-ի Քոննեկտիկուտ նահանգի գլխավոր դատախազ Ջորջ Ջեփսոնը Facebook-ի ղեկավարությանը նամակ է հղել, որտեղ պահանջել է հանդիպում սոցիալական ցանցի ներկայացուցիչների հետ` անձի հաստատաման նոր ֆունկցիայի հարցը քննարկելու համար: Այս մասին հղում անելով Reuters-ին հաղորդում է gazeta.ru կայքը:
Գլխավոր դատախազի կարծիքով, սոցիալական ցանցը սկսել է մոռանալ մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին և նոր ֆունկցիայի օգտագործումը մտահոգություններ է առաջացնում:
Նշենք, որ մինչ այդ Facebook-ի ղեկավարության քննադատությամբ էր հանդես եկել ԵՄ-ը, բացի այդ, մի քանի մասնավոր ընկերություններ դիմել են ԱՄՆ-ի Դաշնային առևտրի կազմակերպությանը` հետաքննոթյուն անցկացնելու պահանջով:
Ծրագրային ապահովումը հայտնաբերում է մարդկանց դեմքերը լուսանկարների վրա, որոնք ներբեռնվում են սոցիալական ցանց և կարողանում է դրանց վրա նշաններ անել:
Այժմ սոցիալական ցանցից օգտվողները կկարողանան միայն մեկ անգամ նշել ընկերոջը լուսանկարի վրա, ինչից հետո նրա հայտնվելը այլ լուսանկարների վրա ինքնաբերաբար կհայտնաբերվի և կնշվի:
Այդ ծրագիրը օգտագործում է այդ նշանները առանց էջի տիրոջ իմացությամբ, և նշված լուսանկարները դառնում են հասանելի բոլորի համար, եթե նույնիսկ դրանք տեղադրվել են փակ ձևաչափում: