17/06/2011 10:41
Իսպանիան վտարել է Լիբիայի դեսպանին
Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրից Լիբիայի դեսպանի վտարման մասին: Այս մասին տեղեկացնում է France Presse գործակալությունը:
Իսպանիայի ԱԳՆ-ի պաշտոնական տեղեկագրում նշված է, որ դեսպանի առաքելությունն ավարտված է, քանի որ Մուամար Քադաֆիի ռեժիմը սպառել է իր լեգիտիմությունը` լիբիացի ժողովրդի նկատմամաբ դեռ շարունակվող բռնությունների պատճառով:
Դեսպանը պետք է լքի երկիրը տասնօրյա ժամկետում: Նրա հետ միասին պետք է երկրից հեռանան դեսպանատան ևս երեք աշխատակիցներ`«դիվանագետի կարգավիճակին չհամապատասխանող գործունեության համար»:
Ներկա դրությամբ Իսպանիան աշխարհի այն երկրներից է, ով պաշտոնական մակարդակով ճանաչեց ընդդիմադիր «Ազգային խորհուրդը»` որպես Լիբիայի միակ օրինական իշխանություն: