17/06/2011 10:57
Վարչապետը մասնակցել է Հանքավանում հյուրանոցային համալիրի բացմանը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ներկա է գտնվել է Հանքավանի «Անի Ռեզորթ» հյուրանոցային համալիրի բացմանը: Վարչապետը շրջել է հանգստյան տան տարածքով ծանոթացել պայմաններին ու առաջարկվող ծառայություններին:
Կառավարության անունից շնորհավորելով ներկաներին համալիրի բացման առթիվ` վարչապետ Սարգսյանը կարևորել է ամերիկահայ գործարար Սեդրակ Աճեմյանի ներդրումը Հայաստանում և հույս հայտնել, որ այն օրինակելի կլինի սփյուռքահայ մյուս գործարարների համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ ներդրումը կատարվել է ոչ թե Երևանում, այլ մարզում, ինչը խթանելու է տարածքային համաչափ զարգացումը:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամաբ`հանգստյան տունը վերակառուցվել է նախկին Էրեբունի հանգստավայրի հիմքի վրա:
«Անի Ռեզորթ» հյուրանոցային համալիրի շինարարության ընթացքում կատարված ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 7 մլն. դոլարին համարժեք գումար: