17/06/2011 11:11
Վանկուվերում զանգվածային ջարդից հետո հոսպիտալացվել է 150 մարդ
Կանադական Վանկուվեր քաղաքում անկարգություններից հետո, որը սկսվել էր տեղի հոկեյի թիմի Սթենլիի Գավաթի եզրափակչի պարտությունից հետո, գրեթե 150 մարդ է դիմել բուժօգնության: Այդ մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Տեղի բժիշկների խոսքով, տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ վիճակում: Նաև նշվում է, որ անկարգությունների արդյունքում վիրավորվել է ոստիկանության 9 աշխատակից:
Ինչպես հաղորդում է տեղի «Vancouver Sun» պարբերականը, անկարգություների ընթացքում ձերբակալվել է մոտ 100 մարդ: Նրանց մեծ մասը մեղադրվում է հասարակական կարգի խախտման համար և որոնք հասարակական վայրերում գտնվել են ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ: