20/06/2011 16:22
«Բանանցի» մրցակիցը «Մետալուրգն» է, «Ուլիսինը»` «Ֆերենցվարոշը»
Այսօր շվեյցարական Նիոնում տեղի ունեցավ նաև Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Երևանի «Բանանցի» մրցակիցը Ռուսթավիի «Մետալուրգն» է, իսկ «Ուլիսը» կխաղա հունգարական «Ֆերենցվարոշի» հետ:
Ավելացնենք, որ այս պահին ընթացքի մեջ է որակավորման երկլրորդ փուլի վիճակահանությունը: Հիշեցնենք, որ այս փուլում պայքարի մեջ կմտնի նաև Հայաստանի գավաթակիրը` Երևանի «Միկան»: