20/06/2011 12:20
«Բարսելոնը» պատրաստ է վաճառել Վիլյային
«Բարսելոնը» պատրաստ է բաժանվել հարձակվող Վիլյայից: Անգլիական լրատվամիջոցների տեղեկություններով` կատալոնյան ակումբը մտադիր է առաջարկ ներկայացնել «Մանչեսթեր Սիթիին» ու «Չելսիին», որպեսզի գնեն 29-ամյա խաղացողին 40 մլն ֆունտ ստեռլինգով:
«Բարսելոնը», ի դեպ, ստիպված է տրանսֆերային նման գործարք իրականացնում, որովհետև ցանկանում է ձեռք բերել ոչ միայն Ալեքսիս Սանչեսին, այլ նաև Սեսկ Ֆաբրեգասին և Ջուզեպպե Ռոսսիին: Այս մասին հայտնում է «Tuttomercatoweb»-ը: