20/06/2011 09:59
ԵՄ-ն Հունաստանին վարկ կտրամադրի որոշակի պայմաններով
ԵՄ ֆինանսների նախարարները հետաձգել են Հունաստանին 12 մլրդ ֆինանսական աջակցության տրամադրումը մինչև Հունաստանի կողմից հետագա խնայողական գործողությունների ներկայացումը:
Նախարարները նշել են, որ Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին ֆինանսական աջակցությունը` 110մլրդ եվրո, Հունաստանին կտրամադրվի մինչև հուլիսի կեսերը:
Սակայն դա կախված կլինի Հունաստանի կառավարությունից, որը պետք է իրականացնի տնտեսական բարեփոխումներ և խորհրդարանում անցկացնի 28 մլրդ եվրոյի ծախսերի կրճատման նախագիծը:
Հիշեցնենք, որ հազարավոր մարդիկ Աթենքում բողոքի ցույցեր են անցկացնում` ուղղված կառավարության կողմից խնայողական ծրագրերի դեմ: Հաղորդում է BBC-ին: