21/06/2011 13:52
Պայքարը շարունակում են չորսը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ընթանում է սիրողական բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստանի ազգային հավաքականը մրցավայր է մեկնել յոթ քաշային կարգ ներկայացնող բռնցքամարտիկներով: Յոթ մարզիկներից այս պահին պայքարը շարունակում են չորսը: Առաջնությունը լքել են Եվրոպայի 2008 թ. չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ) և Սամվել Մաթևոսյանը (69 կգ):
Մեդալների համար շարունակում են պայքարել Հովհաննես Բոչկովը (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Եվրոպայի գործող չեմպիոն Հրաչիկ Ջավախյանը (64 կգ) և Արթուր Խաչատրյանը (79 կգ): Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հաղթողների անունները հայտնի կդառնան հունիսի 24-ին: