21/06/2011 15:09
Հայ շախմատիստները` Վորոնեժի փառատոնում
Վորոնեժում ընթացող դասական շախմատի օփենում 8-րդ տուրից հետո 5 շախմատիստներ 6 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Խոսքը Դևյատկինի, Ռախմանովի, Կոկարևի, Շապոշնիկովի և Գևորգ Հարությունյանի մասին է: Ընդ որում` առաջին չորսը ներկայացնում են Ռուսաստանը, իսկ Գևորգը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:
Արթուր Գաբրիելյանը 5,5 միավորով 11-րդն է: Մրցաշարային աղյուսակում նրան հաջորդող Զավեն Անդրիասյանը նույնպես 5,5 միավոր ունի: Լիլիթ Գալոյանը, Գևորգ Հայրապետյանը վաստակել են 4,5-ական, Նելլի Աղինյանը և Եվգենյա Դոլուխանովան` 3,5-ական, Էդուարդ Բարսամյանը` 3 միավոր: