21/06/2011 10:48
Եվրոյին «դանդաղ մահ» է սպառնում
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, նախկին արտգործնախարար Ջեկ Ստրոն հայտնել է, որը եվրոյին «դանդաղ մահ» է սպառնում: Պաշտոնյան ելույթ է ունեցել խորհրդարանում` Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցի քննարկման ժամանակ:
Ջեկ Ստրոն նաև ավելացրել է, որ եվրոգոտին փլուզման շեմին է եւ հարցադրել` արդյո՞ք նախընտրելի չէ արագ մահը, քան երկարատև տառապանքը:
Իր հերթին Մեծ բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչն ասել է, որ Հունաստանին օգնելու հարցը վերաբերում է միայն եվրոգոտու երկրներին, իսկ «իրենք չեն մտնում այդ խմբի մեջ»:
Ավելի վաղ Լոնդոնի քաղաքապետը «The Daily Telegraph» պարբերականի հոդվածում հայտնել էր, որ «Հունաստանը պետք է լքի եվրոյի գոտին` իր անխոհեմ քաղաքականության համար: Երկար տարիներ եվրոպական կառավարություններն այս գաղափարն անմտություն էին համարում: Բայց հիմա այս տարբերակն անխուսափելի է»:
Հիշեցնենք, որ ըստ ԵՄ-ի և ԱՄՀ-ի միջև համաձայնագրի` Հունաստանին հատկացվող օգնությունը կազմել է 110մլրդ դոլար: Սակայն, Հունաստանը չէր կարողացել ժամանակին հաղթահարել բյուջետային դեֆիցիտը և իրականացնել տնտեսական բարեփոխումների ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է ԲիԲիՍի-ն (BBC):