21/06/2011 10:28
Ուորները հեռացավ ՖԻՖԱ-ից
ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջեկ Ուորները, ով ժամանակավորապես զրկված էր ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից, քանզի կասկածվում էր կաշառակերության մեջ, հրաժարական է տվել:
«ՖԻՖԱ-ն ցավում է իրադարձությունների նման ընթացքի համար, որոնք հանգեցրեցին նման որոշման,- նշված է ՖԻՖԱ-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:- Ուորների ներդրումը միջազգային ֆուտբոլի զարգացման գործում շատ արժեքավոր է: Մենք ընդունում ենք նրա հրաժարականը»: