21/06/2011 10:03
Հացահատիկի գներն աճելու են 20%-ով, իսկ մսինը`30%-ով
Պարենի համաշխարհային գները շարունակելու են աճել առնվազն մինչև 2020 թվական: Դրա հետևանք է զարգացող երկրներում բնակչության եկամուտների և բիովառելիքի նկատմամբ պահանջարկի աճը:
Այս մասին ասված է տնտեսական զարգացման կազմակերպության և ՄԱԿ Պարենի կազմակերպության համատեղ զեկույցում։
Ըստ զեկույցում հրապարակված կանխատեսումների՝ հացահատիկի գներն աճելու են 20%-ով, մսինը` 30%-ով, բրինձը կթանկանա 15%-ով, բուսական յուղը և շաքարը`20%-ով, հավի միսը` 30%-ով, կարագը` 50%-ով:
«Արտադրողականության դանդաղ աճը, որն ուղեկցվում է պահանջարկի աճի բարձր տեմպերով, պարենի համաշխարհային շուկան դարձնում է ծայրաստիճան անկայուն, մինչև 2020 թ.»,-ասված է զեկույցում։