21/06/2011 10:44
ԱՄՆ-ում «սեպտեմբերի 11-ի» տասնամյակին նվիրված մեդալ է ցուցադրվել
ԱՄՆ-ի դրամատունը երկուշաբթի օրը, սկսել է ընդունել հիշատակի ազգային մեդալի նախնական պատվերներ: Մեդալները նվիրված են 2001 թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը:
Մեդալի մի կողմում պատկերված է «Ազատության տիկինը», նրա ձեռքին ջահ է «Հավերժ հիշատակ 2001-2011» գրությամբ: Հակառակ կողմում արծիվ է խորհրդանշական ջրային ֆոնին:
Հիշատակի խորհրդանիշի ընդհանուր տպաքանակը կազմում է երկու մլրդ նմուշ: Մինչև օգոստոսի տասնութը պատվիրելու դեպքում մեդալի գինը կկազմի 56 դոլար 95 ցենտ, իսկ հետո կաճի ևս տասը դոլարով:
Վաճառքից գոյացած գումարները կուղղորդվեն «Ազգային թանգարան և սեպտեմբերի 11-ի հիշատակի» հաշվին: Հաղորդում է Լենտա.ռու-ն: