22/06/2011 10:48
Արգենտինայի նախագահը մտադիր է վերընտրվել
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսը երեկ հայտարարել է, որ նախագահական ընտրություններին պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել երկրորդ անգամ:
«Մենք կշարունակենք առաջ շարժվել: Ես միշտ իմացել եմ, ինչ է պետք անել»,-նախագահ տիկնոջ խոսքը մեջբերել է «Ռոյթերս» գործակալությունը: Նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի վերջին և սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Քրիստինան հեշտությամբ կհաղթի:
Նշենք, որ մինչև նախագահ ընտրվելը, 58-ամյա Քրիստինա Ֆերնանդեսը սենատոր է եղել: