22/06/2011 11:08
Բան կի Մունը մնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նշանակել է Բան կի Մունին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար երկրորդ ժամկետում:
Նշենք, որ Բան կի Մունի թեկնածությունը, որը առաջարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից:
Հիշեցնենք, որ 67-ամյա հարավկորեացի դիվանագետը հունիսի 6-ին առաջադրել էր իր թեկնածությունը երկրորդ ժամկետին:
Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, գլխավոր քարտուղարը նշանակվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջարկությամբ, 5 տարի ժամկետով:
Բան կի Մունի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2011թ.-ի դեկտեմբերի 31-ին: Այս մասին հաղորդում է «Իտար Տասս»-ը: