22/06/2011 14:32
Բրազիլիայում 114 տարեկանում մահացել է երկրի ամենածեր մարդը
Բրազիլիայում 114 տարեկանում մահացել է այն կինը, ով համարվում էր աշխարհի ամենածեր մարդը, հաղորդում է ԲիԲիՍի-ն (BBC):
Մինչև վերջրես այդ տիտղոսին արժանացել էր ամերիկուհի Բեսսե Կուպերը, նա ծնվել էր 1896թ.-ի օգոստոսի 21-ին: Եվ միայն մայիսին հնարավոր է եղել փաստացի ապացուցել, որ Մարիա Գոմես Վալենտիմը նրանից մեծ է 48 օրով, նա ծնվել էր 1896թ.-ի հուլիսի 9-ին:
Մարիա Գոմես Վալենտիմը մահացել է Ռիո-դե-Ժանեյրոյում ներքին օրգանների դիսֆունկցիայի հետևանքով: Ապրել է երկրի արևելքում գտնվող Մինաս-Ժերայս նահանգի Կարանգոլա քաղաքում: Ամուսինը մահացել է 1946թ.-ին, միակ որդին մահացել է 1990-ական թվականին 75 տարեկանում: Մարիա Գոմես Վալենտիմն ունի 4 թոռ, 7 ծոռ և 5 թոռան ծոռ: