22/06/2011 10:40
Գերմանիան քրեական գործ է հարուցել Մ. Քադաֆիի նկատմամբ
Գերմանիան քրեական գործ է հարուցել Մ. Քադաֆիի նկատմամբ, որը ըստ գերմանական դաշնային դատախազության ներկայացուցիչների հարուցվել է Կարլսրուէ քաղաքում: Այս մասին հղում անելով Associataed Press-ին հաղորդում է rbc.ru կայքը:
Գերմանական դաշնային դատախազության ներկայացուցիչները հայտնել են, որ Լիբիայի առաջնորդը, ըստ միջազգային իրավունքի նորմերի, մեղադրվում է մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ:
Ամենայն հավանականությամբ, Գերմանիայում հավաքագրված նյութերը կփոխանցվեն Հաագայի Միջազգային քրեական դատարան:
Հիշեցնենք, որ Հաագայի Միջազգային քրեական դատարանը նույնպես քրեական գործ է հարուցել Մ. Քադդաֆիի նկատմամբ, որը մեղադրվում է մարդկության դեմ գործած հանցանքների մեջ:
2011թ.-ի մայիսին դատարանը հայտարարել էր, որ ունի լայնածավալ փաստեր, որոնք ապացուցում են Մ. Քադդաֆիի հանցանքները: