22/06/2011 10:53
«Յոհան Կեպլերը» ընկել է Խաղաղ օվկիանոս
Եվրոպական երկրորդ բեռնատար ATV-2 «Յոհան Կեպլեր» տիեզերանավը հունիսի 22-ի գիշերը ընկել է Խաղաղ օվկիանոսի հարավային, ոչ նավագնացային շրջանում, հաղորդում է Եվրոպական տիեզերական գործակալությունը:
Նավի հետ կապը կորել է Մոսկվայի ժամանակով 00:41-ին: Բեռնատարի ներսում գտնվում է «սև արկղը», որը տեղեկատվություն էր հավաքել մթնոլորտում նավի կործանման մասին և այն հաղորդել Երկիր:
Նավը ուղեծիր էր դուրս եկել Միջազգային տիեզերական կայանից փետրվարի 17-ին «Արիան 5» հռթիռով: Նա ՄՏԿ էր հասցրել 7,1 տոննա տարբեր բեռներ, ներառյալ կայանի անձնակազմի համար սնունդ և հագուստ, ինչպես նաև թթվածնի և վառելիքի պաշար:
Առաքելության շրջանակում «Յոհան Կեպլեր»-ի շարժիչները նույնպես համապատասխանեցված էին կայանի ուղեծրային բարձրությանը: «Յոհան Կեպլերը»-ը ՄՏԿ-ից դուրս էր եկել հունիսի 20-ին:
Առաջին անգամ եվրոպական ATV (Automated Transfer Vehicle) տիպի նավը կոչվել է «Ժյուլ Վեռն»: Նա թռիչք է իրականացրել ՄՏԿ 2008թ.-ին: Երրորդ տիեզերական բեռնատարը կկոչվի իտալացի ֆիզիկոս Էդուարդո Ամալդիի պատվին:
Նրա թռիչքը նախատեսված է 2012թ.-ի փետրվարի 29-ին: Այս մասին հաղորդում է Լենտա.ռու-ն: