22/06/2011 10:59
Օբաման հայտարարելու է Աֆղանստանից զինվորների դուրս բերման մասին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նպատակադրվել է տարվա ընթացքում Աֆղանստանից դուրս բերել 10.000 զինվոր:
Այդ կապակցությամբ, Օբաման չորեշաբթի երեկոյան ուղերձով կդիմի ամերիկացիներին, որը ցուցադրվելու է ամերիկյան առաջատար հեռուստաընկերություններով:
Ինչպես հաղորդում է Պենտագոնի աղբյուրը, արդեն ամռանը Աֆղանստանից դուրս է բերվելու 5.000 զինվոր, ևս 5.000 զինվոր, համաձայն ծրագրի, որի մասին հայտարարելու է Օբաման, դուրս են բերվելու գալիք ձմռանը կամ գարնանը:
Նշենք, որ նախագահ Օբաման արդեն քննարկում է Աֆղանստանից ևս 20.000 զինվորների դուրս բերման հարցը:
Հիշեցնենք, որ այժմ Աֆղանստանում են գտնվում մոտավորապես 100.000 ամերիկյան զինվորականներ, և սպասվում է, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Դէվիդ Պետրեուսը արդեն հուլիսին կլքի իր պաշտոնը և կգլխավորի Կենտրոնական հետախուզական վարչությունը: Այս մասին հղում անելով Associated Press-ին հաղորդում է gazeta.ru կայքը: