22/06/2011 11:54
Պետրոզավոդսկի վթարի զոհերի թիվը հասել է 45-ի
Կարելիայի հիվանդանոցներից մեկում մահացել է 9 տարեկան տղա, ով Տու-134-ի ուղևորներից էր, որը վթարի էր ենթարկվել նախօրեին:
Ինչպես հայտնել է տեղի Հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ինգա Լեպիսևան, երեխան մահացել է բազմաթիվ կոտրվածքների և վնասվածքների հետևանքով: Վերջին շրջանում երեխան գտնվել է անգիտակից վիճակում, սակայն մինչ այդ բժիշկներին հասցրել է հայտնել, որ իր անունը Անտոն է:
Ըստ աղբյուրի, երեխայի հետ վթարի էր ենթարկվել նաև նրա 14 ամյա քույրը` Անաստասիան, ով այժմ Մոսկվայում բուժվում է: Մոսկվա են ուղարկվել վթարի հետևանքով վիրավոր ևս չորս երեխա: