22/06/2011 18:33
Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում
«ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե Աղդամի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ արձակված գնդակից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել՝ Aysor-ին ասաց ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Ս. Հասրաթյանը նշեց, որ ի տարբերություն ադրբեջանական կողմի, ղարաբաղյան կողմը կրակ է բացում բացառապես հակառակորդի սանձարձակ գործողությունները կասեցնելու նպատակով:
«Մեկ անգամ ևս ցանկանում եմ շեշտել, որ ադրբեջանական կողմի տարածածը ապատեղեկատվություն է»-, ընդգծեց Ս. Հասրաթյանը: