22/06/2011 15:17
Սուրեն Պետրոսյանը 2 տուրում 2 միավոր է վաստակել
Ռումինիայի Էֆորիա քաղաքում անցկացվող մրցաշարում միջազգային վարպետ Սուրեն Պետրոսյանը (Հայաստան) մեկնարկային երկու տուրում տարել է երկու հաղթանակ և գլխավորում է մրցաշարային աղյուսակը մի խումբ մասնակիցների, մասնավորապես` գրոսմայստերներ Տիվյակովի (Հոլանդիա), Ֆյոդորովի (Բելառուս), Գավրիլովի (Ռուսաստան), Մալախատկոյի (Բելգիա), Մանոլակեի (Ռումինիա) հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: