23/06/2011 10:48
Արգենտինայի նախագահը գլուխը հարվածել է ցանկապատին և վնասվել
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին Բուենոս-Այրեսի գիտահետազոտական ինստիտուտներից մեկի շենքում: Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները սայթաքել է և հարվածել գլուխը ճաղավանդակին: Արդյունքում, նա ունի կապտուկներ և հեմատոմա: Նախագահին շտապ հասցրել են մայրաքաղաքի հիվանդանոց, որտեղ էլ նրան, ամեն դեպքում, ուղեղի տոմոգրաֆիա են կատարել:
Հետազոտության արդյունքում որևէ վնասվածք չի հայտնաբերվել, սակայն բժիշկները, այնուամենայնիվ, խորհուրդ են տվել պետության ղեկավարին առաջիկա աշխատանքային օրն անցկացնել քաղաքամերձ իր նստավայրում:
Միջադեպը Արգենտինայի նախագահի հետ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախօրեին նա հայտարարել էր, թե պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին: