23/06/2011 12:19
Հիլարի Քլինթոնը քննադատել է Ռուսաստանին
ԱՄՆ-ն հիասթափված է Ռուսաստանի Արդարադատության նախարարության կողմից «Ժողովրդական ազատության կուսակցությունը» չգրանցելու համար: Այդ մասին ասվում է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից հունիսի 22-ին ստորագրված ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ:
«Ծանր է հասկանալ Արդարադատության նախարարության որոշումը և թե ինչպես այն համաձայնեցնել Ռուսաստանի միջազգային պարտավորությունների և ՌԴ-ի ղեկավարների վերջերս արված հայտարարությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ-ն մտահոգված է Ռուսաստանի շրջաններում իշխանության կողմից ԺԱԿ-ի կողմնակիցների վրա ճնշումների մասին տեղեկատվությամբ: Ճնշումների արդյունքում կողմնակիցները ստիպված են հրաժարվել կուսակցությանը սատարելու իրենց ստորագրություններից:
ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ռուսական իշխանությւոններին հետաքննություն անցկացնել համոզվելու համար, որ կուսակցության գրանցման մերժման ընթացակարգը անցել է համապատասխան ռուսական օրենսդրության և միջազգային ստանդարտների:
Ժողովրդական ազատության կուսակցության գրանցումը մերժելու փաստը հայտնի է դարձել հունիսի 22-ին: Արդարադատության նախարարությունը իր մերժումը պատճառաբանել է, որ կուսակցության կանոնադրությունը չի համապատասխանում դաշնային օրենսդրությանը, ինչպես նաև կազմակերպության շարքերում առկա են «մեռած հոգիներ»: Այս մասին հաղորդում է Լենտա.ռու-ն: