23/06/2011 11:59
Ֆրանսիայի նախկին նախարարը մեղադվում է բռնաբարության մեջ
Ֆրանսիայի կառավարական ծառայության նախկին նախարար Ժորժ Տրոնին երկու կնոջ բռնաբարելու հոդվածով մեղադրանք է ներկայացվել:
Քաղաքական գործչի հետ կապված սկանդալը թեժացավ մայիսին, երբ երկու ծառայողներ նրան մեղադրեցին սեռական բռնութան մեջ:
Կանայք հայտարարել են, որ որոշել են ոստիկանություն դիմել այն բանից հետո, երբ լսել են Միջազգային արժութային հիմնադրամի նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանի ձերբակալության մասին:Նրանց խոսքով, այդ դեպքն իրենց ուժ ու ինքնավստահություն տվեց`արդարության հասնելու:
Մայիսին սկանդալի պատճառով Ժորժ Տրոնը ստիպված եղավ թողնել իր` կառավարական գործերով նախարարի պաշտոնը: ԲիԲիՍի-ին տեղեկացնում է, որ իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները նա հերքում է: Տրոնին սպառնում է 20 տարի ազատազրկում: