23/06/2011 10:56
«Մեծ 20». Պետք է միասին պայքարենք պարենային ճգնաժամի դեմ
Փարիզում հանդիպել են «Մեծ 20»-յակի գյուղատնտեսության նախարարները: Ֆրանսիան, որը կազմակերպության նախագահող երկիրն է, մասնակիցներին կոչ է արել համաշխարհային ագրոարդյունաբերական կարգավորման հարցում միասնական դիրքորոշման հասնել, այդ թվում պարենային ճգնաժամի դեմ պայքարում:
«Կարգավորումը` դա միայն կարգախոս չէ: Չկարգավորված շուկաները` շուկաներ չեն: Մենք պետք է գյուղատնտեսական շուկաների համար անենք այն, ինչ արեցինք ֆինանսականների համար»,-հայտարարել են մասնակիցները:
Միաժամանակ Փարիզում հավաքված 100-ավոր ֆերմերներ «Մեծ 20»-յակի անդամներին կոչ են անում իրատեսական քայլեր ձեռնարկել` պարենային ճգնաժամի դեմ պայքարելու համար:
Սակայն, գրեթե բոլորն են խոստովանում են, որ համաձայնության գալը դժվար է լինելու: