23/06/2011 10:27
Ճապոնիայի ափերին տեղի է ունեցել երկու ուժեղ երկրաշարժ
Ճապոնիայի հյուսիս-արևելքում մի քանի րոպե ընդմիջումով տեղի է ունեցել երկու ուժեղ երկրաշարժ` 6.8 և 6.7 բալ ուժգնությամբ: Այս մասին հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից:
Ստորերկրյա ցնցումներ են արձանագրվել Հոնսյու կղզու ծովի ափին, որը 136 կմ հեռավորության վրա է Հատինոխե քաղաքից:
ԲիԲիՍի-ի թղթակիցը հաղորդում է, որ Տոկիոյում ցունամիի բարձրությունը, որը հասել էր երկրի հյուսիսային ափին, չի գերազանցում 50 սմ-ը: Ավերածությունների մասին որևէ տեղեկատվություն չկա: