23/06/2011 14:31
ՌԴ ԱԳՆ. Կազանյան հանդիպումը պետք է ջրբաժանային դեր խաղա
Հունիսի 24-ին Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կայանալիք հանդիպումը կոչված է ջրբաժանային դեր խաղալու ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այդ մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքեջում:
«Մենք ակնկալում ենք, որ Բաքուն և Երևանը կառուցողականորեն կարձագանքեն համատեղ հայտարարությանը, որն արվել է սույն թվականի մայիսի 26-ին Դովիլում, Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից, որտեղ կոչ է արվում Ադրբեջանի և ՀՀ-ի առաջնորդներին քաղաքական կամք ցուցաբերել և ավարտին հասցնել ղարաբաղյան կարգավորման Հիմնարար սկզբունքների քննարկումները կազանյան գագաթնաժողովի ընթացքում:
Փաստաթուղթը, որը կքննարկվի Կազանում, հանդիսանում է կողմերի և համանախագահող երկրների կարևոր ժամանակահատվածի համատեղ աշխատանքի արդյունք և հանդիսանում իրական հիմք` հետագա առաջընթացի և ամբողջական Խաղաղության համաձայնագրի հետագա նախապատրաստման համար:
Ակնկալում ենք, որ այս հիմքի վրա կողմերը կգան համաձայնության, խաղաղության, բարգավաճման` ամբողջ տարածաշրջանի զարգացման շահերից ելնելով»: Ասվում է հայտարարության մեջ: