23/06/2011 11:05
Թալիբները կարող են մասնակցել Աֆղանստանի քաղաքական կյանքին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ժողովրդին ուղղված ուղերձում, որում հայտարարել էր Աֆղանստանից զորքերի դուրս բերման մասին, նաև հայտնել է, որ Աֆղանստանի քաղաքականության կարգավորման գործում կարող են մասնակցել աֆղանական բոլոր խմբավորումները, այդ թվում` «Թալիբան»-ը:
Օբաման նշել է, որ թալիբների մասնակցությունը երկրի հետպատերազմյան կյանքին հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրանք հրաժարվեն բռնությունից և «Ալ-Քաիդա» խմբավորման հետ կապից: Նա նաև ավելացրել է, որ շնորհիվ ԱՄՆ-ի ճնշումների, կան հիմքեր այդ հարցում առաջընթացի հասնելու համար:
Նախագահը հայտնել է, որ 2012թ-ի ամռանն Աֆղանստանից Հայրենիք կվերադառնան 33.000 զինծառայողներ, որոնցից 10.000-ն` արդեն այս տարի: Ամերիկյան զորքերի ամբողջական դուրս բերումը նախատեսվում է 2014թ-ին: