23/06/2011 11:07
Ամերիկուհին իր երեխային խորովել է էլեկտրական վառարանում
Կալիֆոնիայում ոստիկանությունը ձերբակալել է Սակրամենտոյի 29-ամյա մի բնակչուհու, ով մեղադրվում է իր նորածին երեխային էլեկտրական վառարանում խորովելու մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել դեռևս մարտ ամսին. իրավապահներն այն ժամանակ չէին կարողացել միանգամից հաստատել մեկուկես ամսեկան երեխայի մահվան պատճառը:
Երեխայի մարմինն ուղարկել են փորձաքննության, ինչի արդյունքում հաստատվել է, որ մահը վրա է հասել տան վառարանից ստացված բազմաթիվ այրվածքների արդյունքում: Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ կասկածյալն արդեն ձերբակալված է, իսկ նրա արարքի դրդապատճառը պարզում է քննությունը: