24/06/2011 14:12
Անդրեյ Խաչատուրյան. «Ես պետք է խաղամ Բաքվում»
Բելառուսի «Մինսկի» ֆուտբոլիստ Անդրեյ Խաչատուրյանն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խոսել է Եվրոպայի լիգայի շրջանակներում այդ երկիրը ներկայացնող ԱԶԱԼ-ի հետ հանդիպման մասին:
«ԱԶԱԼ-ն ընդունելի մրցակից է, նրա հետ կարելի է խաղալ: Չէի ասի, որ այդ թիմի մասին շատ տեղեկություններ ունենք, բայց, որքանով տեղյակ եմ, ԱԶԱԼ-ը երբեք Ադրբեջանի չեմպիոն չի դարձել: Ես պատրաստվում եմ մեկնել Բաքու: Ոչ մեկի հետ խնդիր չունեմ: Հարցնում եք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների մասի՞ն: Այդ խնդրով թող զբաղվեն քաղաքագետները: Մենք` ֆուտբոլիստներս, պետք է մտնենք խաղադաշտ ու խաղանք: Ես ոչ մեկի հետ չեմ բախվել, ոչ մի ադրբեջանցու հետ թշնամություն չունեմ: Ինձ ասել են, որ իմ ժամանումը Բաքու որոշակի խնդիրներ կարող է ստեղծել, բայց ես շատ եմ ուզում խաղալ: Հաճույքով դա կանեմ և հույս ունեմ, որ ոչ մի քաղաքականություն ինձ չի խանգարի»,- հայտարարել է Անդրեյ Խաչատուրյանը: