24/06/2011 13:07
Անկարայից` միայն մեկ բրոնզե մեդալ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշայինների կիսաեզրափակիչ մենամարտում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վլադիմիր Սարուխանյանը 16:28 հաշվով պարտվեց թուրք Ֆաթիհ Քելեշին և բավարարվեց բրոնզե մեդալով: Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս վեց պատվիրակները դուրս էին մնացել պայքարից նախորդ փուլերում: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: