24/06/2011 10:12
Մեկ ժամվա ընթացքում Բաղդադում տեղի է ունեցել 4 ահաբեկչություն
Առնվազն 40 մարդ է զոհվել և ավելի քան 80-ը վնասվածքներ են ստացել հինգշաբթի օրը Բաղդադի շիական թաղամասում տեղի ունեցած մի քանի ահաբեկչությունների արդյունքում, փոխանցում է Associated Press-ը:
Իրաքի մայրաքաղաքի հարավ-արևմուտքում, տեղի ժամանակով ժամը 19:00-ին մեկը մյուսի հետևից երեք ռումբ է պայթել մզկիթի, շուկայի մուտքի և առևտրական վաճառակետերի շրջակայքում: Պայթուցիկ սարքը գտնվել է գնումների սայլակի մեջ: Չորրորդը, տեղադրված է եղել մեքենայում, մեկ ժամ անց այն պայթել է այլ շրջանում, որտեղով անցնում էր ոստիկանական պահակախումբը:
Ահաբեկչությունների պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել, սակայն, գործակալությունը նշում է, որ շիական մզկիթի և իրավապահների վրա հարձակումներ սովորաբար գործում են սունիական ծայրահեղականները, մասնավորապես «Ալ-Քաիդայի» իրաքյան բջիջը:
Ի դեպ, ավելի վաղ Բաղդադի արևելքում սպանվել է ԱՄՆ քաղաքացի, ով աշխատում էր ամերիկյան կառավարական գործակալությունում:
Ահաբեկչությունը տեղի էր ունեցել, երբ օտարերկրացիների շարասյունը շարժվում էր քաղաքով: Էլի մեկ ամերիկացի և երկու իրաքցի վնասվածքներ են ստացել, հաղորդում է Agence France-Presse-ը: