24/06/2011 14:27
Քլինթոնն անհանգստացած է թուրք-սիրիական հարաբերություններով
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դիմել է Սիրիայի իշխանություններին` կոչ անելով դուրս բերել զինված ուժերը Թուրքիայի հետ սահմանակից տարածքներից: РБК-ի փոխանցմամբ` Քլինթոնը նաև հայտարարել է, որ Սիրիայի զինված ուժերի այդ տարածքներում տեղակայումը ավելի է բարդացնում փախստականների հետ կապված առանց այն էլ բարդ իրավիճակը` միաժամանակ մեծացնելով թուրքերի հետ բախումների հավանականությունը:
Տեղեկատվության համաձայն` Քլինթոնը նշել է նաև, որ պաշտոնական Վաշինգտոնը ստեղծված իրավիճակը ծայրահեղ է որակում: Նա անհանգստություն է հայտնել` փաստացի պահանջելով սիրիացի զինվորականներից անհապաղ դադարեցնել սադրանքները:
Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Սիրիայից Թուրքիայի տարածք են անցել ավելի քան 10 հզր փախստականներ, որոնց թիվը գնալով ավելանում է: