24/06/2011 10:48
Քադաֆին պատրաստվում է մեկնել Բելառուս
«Մուամար Քադաֆին կլքի Լիբիան առավելագույնը 2-3 շաբաթից»,-հայտարարել է Լիբիայի նախկին արտգործնախարար, ՄԱԿ-ում Լիբիայի նախկին ներկայացուցիչ, ընդդիմադիր Աբդուրահման Մոհամմեդ Շալգամը` իտալական պարբերականին տված հարցազրույցում:
Շալգամիմ խոսքով` ներկա պահին Քադաֆին բանակցություններ է անցկացնում բարեկամ մի շարք երկրների հետ` որոշելու, թե ինչպես խուսափի Հաագայի դատավարությունից և լքի երկիրը` չկորցնելով փողերը: Նախկին պաշտոնյան չի բացառել, որ այդ երկիրը, հավանաբար, Բելառուսն է:
«Քադաֆին վտանգավոր մարդ է: Չգիտեմ, թե նա ինչ կանի` Տրիպոլին լքելուց առաջ: Իմ հույսը քաղաքացիներն են, ովքեր ազատություն են ուզում, և վստահ եմ, որ ավելի ուժեղ կգտնվեն Քադաֆիից ու կփրկեն քաղաքը»,- պաշտոնաթող նախարարի խոսքը մեջբերել է «Ռիա նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քադաֆին հայտարարել էր, որ ոչ մի դեպքում չի լքի Լիբիան: