24/06/2011 17:18
Տիգրան Քոթանջյանը պահպանում է առաջին հորիզոնականը
Տիգրան Քոթանջյանը 8-րդ տուրից հետո շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը Կարեն Ասրյանի հուշամրցաշարում: Այժմ նա իր ակտիվում ունի 6,5 միավոր և կես միավորով է գերազանցում 2-4-րդ տեղերում հաստատված Կոնստանտին Շանավային, Մաքսիմ Տուրովին ու Ռոբերտ Հովհաննիսյանին:
Ավելացնենք, որ այս պահի դրությամբ լավագույն տասնյակում են նաև Արթուր Չիբուխչյանը և Լևոն Բաբուջյանը, ովքեր 5,5-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 9-10-րդ տեղերը: Ի դեպ, նույնքան միավոր է վաստակել նաև Դավիթ Պետրոսյանը, բայց լրացուցիչ ցուցանիշներով նա առայժմ 11-րդն է: