24/06/2011 12:08
Տու-134 ինքնաթիռները կարող են հանվել թռիչքներից մինչև 2012թ.
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է Տրանսպորտի նախարարությանը նախապատրաստել Տու-134 ինքնաթիռների արագացված դուրսբերման ծրագիրը Ռուսաստանի ավիաընկերությունների թռիչքային ցանցից: Նա նաև առաջարկել է քննարկել այդ ինքնաթիռների թռիչքներում օգտագործման դադարեցման հնարավորությունները մինչև 2012թ.-ը:
Հանձնարարականը հետևել է «Ռուսէյր» ավիաընկերությանը պատկանող Տու-134 օդանավի վթարից հետո, երբ Մոսկվայից Պետրոզովոդսկ թռչող ինքնթիռը հունիսի 21-ի գիշերը վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով օդանավում գտնվող 52 ուղևորներից 45-ը զոհվեցին:
Միչպետական օդային կոմիտեի և Ռոսավիացիայի նախնական գնահատականներով, վթարը տեղի է ունեցել անձնակազմի սխալի պատճառով:
Նշենք, որ այժմ Ռոսավաիցիայի տվյալներով, ՌԴ-ում գրանցված է 179 Տու-134 ինքնաթիռ, որոնցից միայն 90 են սպասարկում թռիչքներ:
Ինչպես նշել է ՌԴ Պետդումայի Տրանսպորտի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Սերգեյ Գավրիլովը, որ Տու-134 ինքնաթիռների փոխարինմանը խանգարում են օտարերկրյա ինքնաթիռների համար նախատեսված արգելակող մաքսատուրքերը և ռուսական ավիաարդյունաբերության կողմից հայրենական ինքնաթիռների կառուցման ծրագրերի ժամկետների խափանումը:
Հիշեցնենք, որ Տու-134 ինքնաթիռը առաջին թռիչքը կատարել է 1963թ.-ին և դարձել ամենամասսայականը խորհրդային քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ:
Տու-134-ը զարգացնում է 850-900կմժ արագություն, թռիչքի հեռավորությունը` 2000կմ, սակայն, պետք է նշել, որ Տու-134 ինքնաթիռը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին ձայնի տեսանկյունից և արդեն չի օգտագործվում միջազգային թռիչքներում, և աստիճանաբար դուրս է բերվում շահագործումից ՌԴ-ում: Այս մասին հաղորդում է newsru.com կայքը: