25/06/2011 10:41
Մուբարաքը «մեռավ, կեցցե» Մուբարաքը
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեյում տեղի է ունեցել բախում նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների և հակառակորդների միջև: Այս մասին հղում անելով «Ասոշեյթիդ Պրես»-ին (Associated Press), հաղորդում է rbc.ru կայքը:
Փողոցային բախումներին երկու կողմերից մասնակցել են մի քանի հարյուր մարդ։ Նրանք տեղակայվել են Կահիրեի արևելքում գտնվող մեծ զբոսայգու երկու կողմերում և սկսել բղավել. մի մասը` «Մենք սիրում ենք քեզ, պարոն նախագահ», մյուսը`«Ժողովուրդը ցանկանում է մահապատժի ենթարկել մսագործին»:
Հակառակորդ կողմերը իրար վրա քարեր են շպրտել։ Ոստիկանությանը հաջողվել է կանխել խոշոր ծեծկռտուքը, սակայն «հասցրել են» տուժել մի քանի տասնյակ մարդ:
Հիշեցնենք, որ Հ. Մուբարաքը հրաժարական էր տվել Եգիպտոսի նախագահի պաշտոնից 2011թ.-ի փետրվարի 11-ին, Եգիպտոսի տարբեր քաղաքներում տեղի ունեցած զանգվածային ցույցերից հետո: Այս տարվա օգոստոսին 83-ամյա Մուբարաքի նկատմամբ, ով Եգիպտոսը գլխավորում է 1981թ.-ից սկսված, պետք է սկսվի դատական գործընթաց` ցուցարարներին սպանելու հրաման արձակելու մեղադրանքով, իսկ մեղավոր ճանաչվելու դեպքում Մուբարաքը կարող է մահապատժի ենթարկվել: