25/06/2011 11:11
Պերու. Ոստիկանությունը սպանել է 3 ցուցարարների
Պերուական Խուլյակա քաղաքում ցույցի ցրման ժամանակ հրազենային վնասվածքներից զոհվել են առնվազն 3 հոգի, ևս 12 հոգի ստացել են վնասվածքներ: Այդ մասին, հղում անելով «Ֆրանս Պրեսի»-ին (France-Presse), հաղորդում է lenta.ru կայքը:
Ոստիկանության և ցուցարարների բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վերջիններս փորձել են գրավել Խուլյակի քաղաքի օդանավակայանը:
Ցուցարարների թիվը մոտ է եղել հազարին. նրանք հիմնականում հնդկացի ֆերմերներ են այմարա ցեղից։ Ցուցարարներից մի քանիսին հաջողվել է ներխուժել օդանավակայան, ինչի հետևանքով օդանավակայանում աշխատանքը դադարեցվել է և հարյուրավոր օտարերկրյա զբոսաշրջիկներ չեն կարողացել լքել քաղաքը:
Նշենք, որ բախումները տեղի են ունեցել գործադուլի երկրորդ օրը, որը հայտարարվել էր արհմիությունների և ֆերմերների կողմից և որը դարձել է մայիսից տարածաշրջանը համակած բողոքի ցույցերի շարունակությունը:
Տեղի բնակիչները բողոքում են ընդդեմ տարածաշրջանի լեռներում ծրագրավորվող արծաթի հանքերի շահագործման` զգուշանալով բնության համար։ Իշխանությունների ջանքերը` լուծել խնդիրը բանակցությունների միջոցով, ոչ մի արդյունք չեն տվել:
Հիշեցնենք, որ Խուլյական զբոսաշրջային քաղաք է, որը գտնվում է Տիտիկակա լճի ափին: