25/06/2011 10:51
Հայտնի հետախույզ Կոլոմբոն մահացել է
Կյանքի 83-րդ տարում կյանքից հեռացել է էկրանների ամենահայտնի հետախույզ Կոլոմբոյի դերակատար Պետեր Ֆալկը (Peter Falk): Դերասանը մահացել է Բեւերլի Հիլզի իր տանը:
Պետեր Ֆալկը ծնվել է 1927թ-ի սեպտեմբերի 16-ին Նյու Յորքում: Դեռևս 3 տարեկանում Պետերի մոտ հայտաբերվել էր աջ աչքի չարորակ ուռուցք, որի արդյունքում նրա տեսողությունը դարձել էր միակողմանի:
«Հաճելի է, երբ արթնանում ես և նկատում, որ ընդամենը մեկ աչքով ես տեսնում: Այնքան տարբեր է: Հիշում եմ, ինչպես էի մորս հետ խանութում ինձ համար վիրակապ ընտրում: Հետո ես ապակյա աչք ունեցա, որը հատկապես շոգ եղանակին իսկական տառապանք էր…»,-պատմում էր դերասանը:
Մահվան հիմնական պատճառն անհայտ է, սակայն հայտնի է, որ վերջին տարիներին դերասանը տառապում էր «Ալցգեյմերի» հիվանդությամբ /ուղեղի բջիջների մահացում/: Այս մասին տեղեկացնում է «Նովոստնիե լենտի» (Новостные ленты) գործակալությունը: