27/06/2011 12:05
Արոնյանը և Դանիելյանը կխաղան Բոտվիննիկի հուշամրցաշարում
Լևոն Արոնյանը 2011 թ. սեպտեմբերի 1-5-ը Մոսկվայում կմասնակցի Միխայիլ Բոտվիննիկի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցաշարին, որը կանցկացվի արագ և կայծակնային խաղի կանոններով: Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կառլսենը և Վլադիմիր Կրամնիկը: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Նույն օրերին Ռուսաստանի մայրաքաղաքում կանցկացվի նաև կանանց մրցաշար` նվիրված Բոտվիննիկի հիշատակին: Մասնակիցների թվում է նաև Էլինա Դանիելյանը: Հայ շախմատիստուհին կխաղա Վիկտորյա Չմիլիտեի, Համփի Կոներուի և Տատյանա Կոսինցևայի դեմ: