27/06/2011 10:11
«Ջեյմս Բոնդի» դերասան Դանիել Քրեգը գաղտնի ամուսնացել է
«Ջեյմս Բոնդի» դերասան Դանիել Գրեգը ամուսնացել է դերասանուհի Ռեյչել Վեյսզի հետ Նյու Յորքում:
Քրեգի ներկայացուցիչը հայտնել է, որ հարսանիքը տեղի է ունեցել, սակայն մանրամասներ չի ներկայացրել:
Անգլիացի զույգը, որ ներկայումս նկարահանվում է «Երազանքի Տուն» կինոնկարում որպես ամուսին և կին, հանդիպում էին նաև իրական կյանքում:
Ըստ լուրերի, նրանք ամուսնացել են անցյալ չորեքշաբթի, Նյու Յորքում: Արարողությանը մասնակցել են Քրեգի դուստրը, Վեյսզի տղան, և երկու ընտանիքների ընկերները:
Քրեգը 43 տարեկան է, և միջազգային ճանաչում ստացավ, երբ 2006թ,-ին նկարահանվեց «Ջեյմս Բոնդ» Ֆիլմում` դառնալով ֆիլմի վեցերորդ դերասանը: Հայտնում է Դեյլի Թելեգրաֆը (Daily Telegraph):