27/06/2011 10:50
Լյուքսեմբուրգը Եվրամիության ամենահարուստ երկիրն է
ԵՄ ամենահարուստ երկիր է ճանաչվել Լյուքսեմբուրգը:Այս մասին հաղորդում է Eurostat-ը։
Լյուքսեմբուրգի բնակիչների կենսամակարդակի ցուցանիշը 2010-ին հայտնվել է 283 միավորների մակարդակում` ԵՄ անդամ 27 երկրների միջին ցուցանիշի համեմատ: Նշենք, որ ԵՄ 17 երկրների համար կենսամակարդակի միջին ցուցանիշը 108 միավոր է:
Փորձագետները Լյուքսեմբուրգի հաջողությունը պայմանավորում են հարևան երկրներից աշխատանքային միգրացիայի հետ:
Eurostat-ի տվյալների համաձայն, երկրորդ տեղում Նիդեռլանդներն են 134 միավորով, երրորդում Դանիան՝ 125 միավորով։
Առաջատարների հնգյակում տեղ են զբաղեցրել նաև Իռլանդիան և Ավստրիան, իսկ վատագույն ցուցանիշ են ցույց տվել Ռումինիան և Բուլղարիան: