27/06/2011 13:23
Պիրոգ-Մարտիրոսյան մենամարտը կարող է կայանալ հոկտեմբերին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Դմիտրի Պիրոգի հաջորդ մենամարտը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին: Նրա մրցակիցը կլինի Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Գեննադի Մարտիրոսյանը` Սանկտ Պետերբուրգից:
Հարկ է նշել, որ Պիրոգ-Մարտիրոսյան մարտը Ռուսաստանի համար յուրահատուկ է այնքանով, որ և չեմպիոնը, և պարտադիր հավակնորդը ներկայացնում են այդ երկիրը: